-
18.01.2017|
18:36
«Ելք» (անգլ.՝ Way out, ռուս.՝ Исход) դաշինքը, որում ներգրավված են «Լուսավոր
Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով, ընտրվել է նաև տարբերանշանը:
-
18.01.2017|
18:35
ԳԱԼԱ կուսակցությունը երեկ շարունակել է վարչության ընդհատված նիստը, որի ժամանակ քննարկվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: ԳԱԼԱ-ի մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանն ասել է, որ ընտրություններին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կուսակցությունը կհրապարակի վաղը:
-
18.01.2017|
11:32
Մենք՝ «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով։
-
17.01.2017|
17:40
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն։ «Սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որևէ պաշտոն՝ հանուն փառքի և սեփական ամբիցիաների:
-
17.01.2017|
17:19
Սեյրան Օհանյանը հանդիպել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Ըստ «Համախմբում» կուսակցության հաղորդագրության, քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։
-
17.01.2017|
12:37
ՀՀԿ գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստը կկայանա հինգշաբթի օրը, որի ժամանակ չի բացառվում, որ կքննարկվի ՀՀԿ խորհրդի կազմի համալրման հարցը՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը:
-
17.01.2017|
12:28
Անահիտ Բախշյանը դուրս է եկել «Ժառանգությունից»՝ հայտարարելով, որ վերջին ժամանակներս կուսակցությունը անում է քայլեր, որ դեմ են իր համոզմունքներին: Նա շնորհակալություն է հայտնել և խնդրել է որոշումը չքննարկել:
-
17.01.2017|
01:35
Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայտարարության ուշացման պատճառով նրա թիմակիցները և նրանք, ովքեր հույս ունեն ԲՀԿ-ի հետ խորհրդարան մտնելու, բավականին դժվար կացության մեջ են հայտնվել։
-
13.01.2017|
00:12
Չնայած վարչապետը հրահանգել էր դպրոցներում վերացնել «ժառանգականությունը», երբ տնօրենների պաշտոնը ծնողից անցնում է զավակին, պարզվում է, դաշնակցական նախարարը սա լիովին այլ կերպ է հասկացել։
-
13.01.2017|
00:10
Այսօր ընդդիմության զգալի հատվածի ապագան դեռ անորոշ Է։ Առավել խառն են «Ժառանգությունում»։ Կուսակցության մի մասը քաղաքական ուժերի հետ քննարկումների մեջ է, որպեսզի դաշինքով գնան ընտրությունների (խոսքն Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի մասին է), իսկ ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ըմբոստանում է։ Հավելենք, որ դաշինքով մասնակցելու կողմնակիցները քննարկումների մեջ են Սեյրան Օհանյանի շուրջը համախմբվողների հետ։